211652_close_icon
views-count2742 դիտում article-date 21:56 13-06-2018

Նախարարությունը հաշվարկել է 27 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսիի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 12 իրավախախտում, 3-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 160.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 27.338.700 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 27.288.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (834 սոճենի) հաշվարկվել է 22.689.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (15 բոխի, 5 հաճարենի, 1 թխկի, 16 կաղնի) հաշվարկվել է 2.848.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (5.2 խմ)՝ 187.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Կոտայքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ցցաչոր բարդի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (10 ծառ) հաշվարկվել է 1.495.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: ՀՀ Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով առգրավվել է սիգ տեսակի 50 հատ (11 կգ) ձուկ, որը հանձնվել է Սևան քաղաքի Գալիք մանկապարտեզին։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ ՀՀ Շիրակ մարզ՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ ՀՀ Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նմանատիպ նյութեր