211652_close_icon
views-count5804 դիտում article-date 19:48 13-06-2018

Ջանի Ինֆանտինո. Հիշում եմ, Իտալիան խնդիրներ ուներ, իսկ հետո վերցրեց ու աշխարհի չեմպիոն դարձավ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգիի [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098352/]պաշտոնանկությունը[/url]՝ ԱԱ-2018-ից մեկ օր առաջ: «Պատկերացում չունեմ տեղի ունեցածի պատճառների մասին: Այդ մասին տեղեկացա կոնգրեսից հետո: Տեղափոխությունների կանոնակարգը վերաբերում է միայն խաղացողների տրանսֆերին, այլ ոչ թե՝ մարզիչների: Հետաքրքիր իրավիճակ է: Վստահ եմ, որ սրա մասին շատ են խոսելու, հատկապես՝ Իսպանիայում: Չգիտեմ, ինչ է եղել: Վստահ եմ, որ և մարզիչը, և՝ թիմը, ամեն ինչ կշռադատել են՝ նման որոշում կայացնելով: Լոպատեգին մեծագույն մարզիչ է, և նրան լավագույնն եմ մաղթում «Ռեալում»: Իսպանական հավաքականի համար սա բացարձակապես տարօրինակ իրավիճակ է, որից պետք է սկսել առաջնությունը: Հիշում եմ, որ Իտալիան աշխարհի առաջնությունից առաջ խնդիրներ ուներ, իսկ հետո վերցրեց ու չեմպիոն դարձավ», ասելէ Ինֆանտինոն:

Նմանատիպ նյութեր