211652_close_icon
views-count2722 դիտում article-date 20:10 13-06-2018

Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը

ՀՀ առողջապահության նախարարությունը հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը: Այս մասին ասվում է նախարարության պարզաբանման մեջ: «Ի լրումն առողջապահության նախարարության կողմից 5 ամսական երեխայի մահվան մասին տրամադրված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ հունիսի 7-ին Երևանում մահացած երեխայի ծնողները հանդիպել են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները: Փոխնախարարը, առողջապահության նախարարության և նախարարի անունից խորին ցավակցություն հայտնելով, համապատասխան ծառայություններին հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը: Միաժամանակ, ծնողներին փաստվել է, որ, համաձայն գործող օրենսդրության, իրավապահ մարմինների կողմից ընթանում է նախաքննություն, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները չափազանց կարևոր են երեխայի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները և պատճառահետևանքային կապերը բացահայտելու, իրականացված բուժօգնության լիարժեքությունը գնահատելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր