211652_close_icon
views-count12558 դիտում article-date 16:50 13-06-2018

Ալիև-Պուտին հանդիպում՝ Մոսկվայում

Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է [url=https://ria.ru/economy/20180613/1522619262.html]ria.ru[/url]-ն։ ՌԴ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահին սպասում է Ռուսաստանում օգոստոսի 30-ին: Հաղորդում է [url=http://tass.ru/politika/5287255]tass.ru[/url]-ն։ «Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք հիմնարար կերպով կքննարկենք և կզբաղվենք դրանով օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում: Բայց մինչ այդ մեր գործընկերները կպատրաստեն ձեր այցը Ռուսաստան»,- ասել է Պուտինը: Ալիևը հունիսի 14-ին ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098360/]հաղորդվել է[/url], որ բացման արարողությանը ներկա է լինելու նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր