211652_close_icon
views-count27595 դիտում article-date 16:19 13-06-2018

Հայաստանի վարչապետը ժամանեց Մոսկվա. Փաշինյանը լուսանկարվեց «Զաբիվակա» գայլի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես Մոսկվայից հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/937329.html]«Արմենպրես»[/url]-ի թղթակիցը, վարչապետին դիմավորել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը: Ինքնաթիռի մոտ Փաշինյանին մոտեցել է Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլը: Նրանք լուսանկարվել են և խորհրդանշական հարվածներ են կատարել գնդակով: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կլինի Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում: Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Նմանատիպ նյութեր