211652_close_icon
views-count11506 դիտում article-date 14:41 13-06-2018

ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ Իսպանիայի հավաքականը մնաց առանց մարզչի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնությունը դեռ չի մեկնարկել, իսկ արդեն կա առաջին աղմկոտ սենսացիան. Իսպանիայի հավաքականը մրցաշարում կխաղա առանց գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգիի: Քիչ առաջ Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիսում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիլաեսը հայտարարեց մարզչի պաշտոնանկության մասին: «Մենք ստիպված էինք հրաժարվել գլխավոր մարզչի ծառայություններից: Նրան ցանկանում ենք լավագույնը և հաջողություն մաղթում: Լոպատեգին անվիճելի պրոֆեսիոնալ է, սակայն նա պետք է առաջնորդվեր հավաքականի շահերով՝ կանոններին համապատասխան», հայտարարել է Ռուբիլաեսը: Նշվում է, որ Իսպանիայի հավաքականի խաղացողները, մասնավորապես, թիմի ավագ Սերխիո Ռամոսը և Անդրես Ինյեստան դեմ են եղել Լոպատեգիի պաշտոնանկությանը, այդ հարցով հանդիպել են և իրենց տեսակետը հայտնել Ռուբիլաեսին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Սակայն բացառված չէ, որ խաղացողների ճնշման ներքո Լոպատեգին մնա Իսպանիայի հավաքականի ղեկին՝ մինչև մրցաշար ավարտը: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, «Ռեալը» [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/12/1098295/]հայտարարեց[/url] ԱԱ-2018-իցհետո Լոպետեգիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Այդ տեղեկությունը զայրացրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, քանի որ ընդամենը 3 շաբաթ առաջ Լոպատեգին երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2020 թվականը: Ուշագրավ է, որ Ռուբիլաեսը ընդամենը մայիսի 17-ին է ընտրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր