4804 դիտում
14:50 13-06-2018
Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ
«Առհասարակ համակարգի վերանայման, չեղարկման հարցը օրակարգում է և ուսումնասիրության կարիք ունի, այս որոշումն էլ կայացվել է այդ օրը կառավարության նիստում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տնտեսական զարգացման և ներդումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով կառավարության նիստին կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին որոշմանը:
Նրա խոսքով՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում այսօր առկա պարտադիր բաղադրիչը տնտեսական ներկա պայմաններում չի համապատասխանում ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների շահերին. «Մեր պայքարը փողոցում հստակ հիմնավորումներ ուներ, և հիմա այս կառավարությունն, ի տարբերություն նախորդների, ունի շանս և չի թաքցնում ուսումնասիրության հնարավորությունները»,- շարունակեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին՝ հրաժարական չի տալու, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դուք ուզո՞ւմ եք համոզել, որ հրաժարական տամ։ Հստակ պատասխանվել է՝ ոչ, չեմ պատրաստվում, ես տրամադրված եմ վճռական, որովհետև ոչ միայն այդ ոլորտում, այլև տնտեսական զարգացման ոլորտում, հակամենաշնորհային զարգացման ոլորտում հսկայական անելիքներ կան»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
409 դիտում
21:17 17-04-2024
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք