211652_close_icon
views-count61156 դիտում article-date 14:34 13-06-2018

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. տուրիստներ տեղափոխող Opel-ը հայտնվել է Դարբի գետում. օպերատիվ են գործել Վայքի հրշեջները, բժիշկներն ու տեղի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ 46-ամյա Լասլո Բորբելին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ հատվածում իր վարած Oepl Zafira մակնիշի 35 QR 681 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել Դարբի գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Ռուսլան Զոհրաբյանի գլխավորությամբ: Փրկարարները դեպքի վայրից 2 քաղաքացու տեղափոխել են Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատ, քանի որ նրանք ամբողջովին թրջված են եղել և ինքնակամ են դուրս եկել գետից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով տուժածները Հունգարիայի Հանրապետության քաղաքացիներ 53-ամյա Տամազ Ունգրվարն է և 52-ամյա Նադի Յուդիթը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր