211652_close_icon
views-count5064 դիտում article-date 14:32 13-06-2018

Պուտինի ծաղրանկարը հայտնվել է Charlie Hebdo-ի շապիկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի շապիկին: Շաբաթաթերթի՝ 1351 համարի [url=https://www.facebook.com/CharlieHebdoOfficiel/photos/a.106706332685847.10430.106626879360459/1984708511552277/?type=3&theater]շապիկը[/url] հրապարակվել է Facebook-ում: Ինչպես նշում է [url=https://lenta.ru/news/2018/06/13/hebdo_putin/]Lenta.ru[/url]-ն, շապիկը նվիրված է հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Թերթի նոր համարի գլխավոր ծաղրանկարում Վլադիմիր Պուտինը նստած է տանկի վրա, որն ուղղված է ֆուտբոլային դարպասին: «Ռուսնե՛ր, առա՛ջ», - գրված է ծաղրանկարում:

Նմանատիպ նյութեր