211652_close_icon
views-count4532 դիտում article-date 13:03 13-06-2018

Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն․ հունա-մակեդոնական վեճը լուծվեց

Տարիներ շարունակ բանակցություններից հետո Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետներ Ալեքսիս Ցիպրասը և Զորան Զաևը ընդհանուր եզրակացության են հանգել։ Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-europe-44401643]BBC[/url]-ն։ Նշվում է, որ փաստաթղթերի ստորագրումից հետո երկիրը կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Դրա ազգային լեզուն կլինի մակեդոներենը, իսկ քաղաքացիները մակեդոնացիներ կկոչվեն։ Նման անվանումը կօգտագործվի ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմանի մակարդակում։ Հնարավոր կլինի գործածել ինչպես անգլերեն, այնպես էլ սլավոներեն տարբերակը։ Այժմ փաստաթուղթը պետք է հաստատեն երկու երկրների կառավարությունները։

Նմանատիպ նյութեր