4379 դիտում
12:21 13-06-2018
ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունն ու ընդգծել, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ և վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:
Տակեիկո Նակաոն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մի շարք ոլորտներում և հավելել, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել և ընդլայնել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Պարոն Նակաոն հավելել է նաև, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները:
Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4069 դիտում
22:43 12-06-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ԱԶԲ ներկայացուցիչներին առաջարկել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1287 դիտում
11:53 22-12-2015
Իրանը մտադիր է ընդլայնել հրթիռային արտադրության ծավալները
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
385 դիտում
20:39 24-04-2024
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը