211652_close_icon
views-count15543 դիտում article-date 11:28 13-06-2018

Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը կգտնվեն նույն վայրում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնե­լու է Մոսկվա։ Մոսկվա է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Լուժնիկի» մարզադաշ­տում վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի Աշխարհի 2018 թ. առաջնության բացման արարողությունը։ Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը կգտնվեն նույն վայրում։ Արցախի թեմայով երկկողմ կամ եռակողմ հանդիպման մասին որևէ պաշտոնական հայտարա­րության չկա, թեև մեծ է հավանականությանը, որ որևէ ձևաչափով թեման, այդուամենայնիվ, կշոշափվի։ Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշ­արժեր է կազմակերպում, նկատվում են կուտակումներ։ Սրան զուգահեռ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղե­կատվական դաշտում, ինչն արտահայտվում է տա­րաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզ­չական տեսանյութերի առատությամբ, ընդհուպ մինչև նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հա տարածք ազատագրելու մասին։ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ­վում է ռազմական գործողությունների։ Բաքուն բավա­կան ծանր է տարել Արցախին բանակցային սեղան վե­րադարձնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր