211652_close_icon
views-count25715 դիտում article-date 10:54 13-06-2018

Երիտասարդ նախարարների փոքր ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում անձի վերաբերյալ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարկումներ եղան, պարզվում է ո՛չ տուն ունի, ո՛չ ավտոմեքենա: Համենայնդեպս, այդպես նշված է իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրում: Իսկ ահա մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի ֆինանսական վիճակը քիչ թե շատ բարվոք է: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 մլն 251 հազար դրամ և 597 դոլար: Հուսանք, որ նշված երկու նախարարների ֆինանսական վիճակը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց՝ ի հաշիվ պետական բյուջեի, սրընթաց աճ չի արձանագրի, ինչպես նախորդների դեպքում էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր