211652_close_icon
views-count29477 դիտում article-date 10:35 13-06-2018

ԱԱԾ ՍԶ նորանշանակ հրամանատարը նախկինում ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարն էր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանա­պահ զորքերի հրամանատար է նշա­նակել Վաղինակ Սարգսյանին: Այս նշանակումը, սակայն, պատահական չէ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տևած «Իմ քայլը» նախաձեռնու­թյան բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղա­պահ բրիգադի մի խումը զինծառայող­ներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանա­տարը: Ըստ ՊՆ-ում տարածված լուրե­րի՝ զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակ­ված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանա­կելը կապված է հենց այդ դեպքի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր