211652_close_icon
views-count31921 դիտում article-date 09:40 13-06-2018

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Honda-ն ու Mercedes-ը. պատճառը մեկ այլ ավտովթարն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes մակնիշի 89 AP 999 համարանիշի ևHonda մակնիշի 35 NF 802 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու աահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճսռը եղել է այն, որ այդ հատվածում ավտովթար էր տեղի ունեցել, ու վարորդները հավանաբար, ուշադրությունը սևեռել են կողաշրջված ավտոմեքենային, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր