211652_close_icon
views-count9814 դիտում article-date 23:49 12-06-2018

Հայաստանի ծանրամարտի հավաքականի որակազրկումը կասեցվել է

2017 թվականի վերջին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) որոշում էր կայացրել որակազրկել Հայաստանի և մի շարք այլ երկրների հավաքականներին: Այսպիսով, տարբեր տարիքային ընտրանիները չէին կարող մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Որակազրկումները կապված են եղել դոպինգ-սկանդալների հետ: IWF-ի միջազգային կայքը հայտնում է, որ որակազրկումը կասեցվել է, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/06/12/IWF-Armenia/892055]Armsport.am[/url]-ը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը կարող է մասնակցել հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, նաև Լեհաստանում տեղի ունենալիք Եվրոպայի մինչև 20 ու 23 տարեկանների առաջնությանը։ Տվյալ հավաքականները, որոնք նախկինում որակազրկվել էին, կարող են մասնակցել նաև Աշխաբադում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Սեպտեմբերին Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացվել դոպինգի խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, որոնց շարքում էր Հայաստանի հավաքականին:

Նմանատիպ նյութեր