211652_close_icon
views-count10161 դիտում article-date 19:23 12-06-2018

«Ռեալը» հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց նոր մարզչի անունը: Թիմը կգլխավորի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին: 51-ամյա մասնագետը իր նոր աշխատանքը կսկսի 2018թ. աշխարհի առաջնությունից անմիջապես հետո: Նրա հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Լոպատեգին Իսպանիայի հավաքականը մարզում է 2016 թվականից: Նրա օրոք թիմը 19 հանդիպում է անցկացրել և ոչ մի պարտություն չի կրել (13 հաղթանակ և 6 ոչ-ոքի): Ակումբային մակարդակով Լոպատեգին աշխատել է «Պորտույում», իսկ 2008/09 մրցաշրջանում ղեկավարել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»:

Նմանատիպ նյութեր