211652_close_icon
views-count6613 դիտում article-date 20:58 12-06-2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հաղթանակ զբոսայգու մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Մալյան փողոցի բնակիչ Անդրանիկ Հունանյանին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Հունանյանը երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել, որի մեջ եղել է մոտ 67.000 դրամի տարբեր արժույթի գումար: Ոստիկանները ճշտել են տուժողի ինքնությունը: Բայց նա տարօրինակ կերպով հաղորդում տալուց հրաժարվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Քաղաքացիներին, կանխարգելիչ նկատառումներով, հիշեցնում ենք` լինել առավել ուշադիր, բոլոր այն վայրերում, որտեղ հասկանալի պատճառներով նեղվածք է` պայուսակները, դրամապանակներն ու բջջային հեռախոսները պահել տեսադաշտում: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր