211652_close_icon
views-count51991 դիտում article-date 18:36 12-06-2018

«Չայնիի» ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված BMW-ի 36-ամյա վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 11-ին, հիվանդանոցում մահացել է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Նորայր Իսախանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/07/1097808/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել էին Չարենցավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Նորայր Իսախանյանի վարած BMW մակնիշի 35 SN 254 համարանիշի և Արամուս գյուղի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած ЗиЛ-130 մակնիշի 43 US 988 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել էին BMW-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Չարենցավանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր