211652_close_icon
views-count31052 դիտում article-date 18:20 12-06-2018

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փլուզում է տեղի ունեցել. խնդիրը պետք է կարճ ժամանակում լուծվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում փլուզում է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանաարհի 5-րդ կմ-ին։ Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, տրանսորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Լոռու մարզպետարան, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ, որտեղից ժամանել են պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզվել է հենապատը, ինչի արդյունքում մոտ 70 մետր երկարության, 3 մետր լայնության ճանապարհը դարձել է ոչ պիտանի։ Չնայած դրան, ճանապարհը երկկողմանի անցանելի է, սակայն պետք է կարճ ժամանակում խնդիրը լուծվի, հակառակ դեպքում ծանրաքարշ մեքենաները նշված հատվածով մի քանի անգամ, եթե անցնեն, խնդիրն ավելի կբարդանա։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+

Նմանատիպ նյութեր