211652_close_icon
views-count9977 դիտում article-date 23:09 12-06-2018

Վրաստանի բողոքի ցույցերի կազմակերպիչ Զվիադ Կուպրավա կալանավորվել է 14 օրով

Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների գլխավոր նախաձեռնողներից մեկը՝ Զվիադ Կուպրավան 14 օրով կալանավորվեց՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով: Հաղորդում է [url=https://www.radiotavisupleba.ge/a/29283601.html]«Ազատությունը»[/url]։ Ընդդիմությունը պնդում է, որ այդ մեղադրանքը «իշխանությունների քաղաքական վրեժն է» Կուպրավայից: «Մի՛ սպանիր» շարժման առաջնորդ Զվիադ Կուպրավան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենաակտիվ աջակիցներից է: Նա ձերբակալվել է երկուշաբթի կեսօրին՝ Ռուսթավելի փողոցում, բողոքի ցույցի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին պատժել ամիսներ առաջ 2 դեռահասների սպանության մեղավորներին։

Նմանատիպ նյութեր