211652_close_icon
views-count5472 դիտում article-date 15:59 12-06-2018

«Լիդիան Արմենիան» ընդդեմ Հայաստանի դատական հայց չի ներկայացրել.tert.am

Իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Հայաստանին՝ 2 մլրդ-ի հայց ներկայացնելով Լոնդոնի արբիտրաժային դատարան, այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել: [color=#EF2929]tert.am[/color]-ին հայտնեց ընկերության կենտրոնական գրասենյակի աշխատակիցը: ««Ժամանակն» օրաթերթում տպագրված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ընկերությունը դատարան չի դիմել»,-հայտնեց աշխատակիցը: Հիշեցնենք, որ նախկին կառավարությունը պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որ եթե պետության կողմից քայլեր եղան, որի հետևանքով ընկերությունն իր շահույթը չի ստանում, պետությունն իրենց մոտ 2 մլրդ դոլարի չափով փոխհատուցում պետք է տա: Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասել էր, որ Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը, ով մոտ 15 օր առաջ մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: http://www.tert.am/am/news/2018/06/12/lidian/2711159

Նմանատիպ նյութեր