211652_close_icon
views-count5815 դիտում article-date 15:56 12-06-2018

Գյուղատնտեսության փոխնախարարներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Գյուղատնտեսության փոխնախարարներ նշանակելու մասին: Վարչապետի որոշմամբ՝ Ռոբերտ Մակարյանը վերանշանակվել է փոխնախարարի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Մակարյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»։ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Հարությունյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հարությունյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գյուղատնտեսության փոխնախարար է նշանակվել նաև Գառնիկ Պետրոսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գառնիկ Պետրոսյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր