211652_close_icon
views-count23350 դիտում article-date 15:26 12-06-2018

Աշխատանքի հրավեր ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են. - Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները, - ՀՀ ոստիկանությունում և այլ գերատեսչություններում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները: Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին /ք. Երևան, Խանջյան 51, հեռ. 010 59-62-78, 010 59-69-91/ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 13:00-ն և 14:00-ից մինչև 17:00-ն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր