211652_close_icon
views-count19751 դիտում article-date 15:28 12-06-2018

Զարուհի Բաթոյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարները նոր տեղակալներ ունեն: Վարչապետի [url=https://www.e-gov.am/decrees/]որոշումներով՝[/url] Արսեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ Արման Ուդումյանն ու Զարուհի Բաթոյանն էլ նշանակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ։ Արայիկ Պետրոսյանն ու Թադևոս Ավետիսյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոններից՝ իրենց դիմումի համաձայն։ Նոր նշանակումներ կան Գյուղատնտեսության նախարարությունում. Գառնիկ Պետրոսյանն ու Արմեն Հարությունյանը նշանակել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

Նմանատիպ նյութեր