211652_close_icon
views-count2492 դիտում article-date 15:14 12-06-2018

«Ելք» դաշինքի ներսում խնդիրներ չկան․ համագործակցությունն այժմ արդյունավետ է․ Արամ Սարգսյան

««Ելք» դաշինքն աշխատում է համագործակցության սկզբունքով, և դաշինքի ներսում խնդիրներ չկան»։- Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ առաջիկա արտահերթ ընտրութուններում իրենց կուսակցության մասնակցության ձևաչափին, նշելով, որ կարող են մասնակցել դաշինքով կամ առանձին։ «Մարդկային հարաբերությունների հետ կապված խնդիր չկա։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունենք: Բայց քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կվարվի «Ելք» դաշինքը։ Այսինքն՝ միասնակա՞ն կգնա, թե՞ առանձին-առանձին, թե՞ մի կուսակցություն կդառնա: Այս տարբերակները քննարկման թեմաներ են»,- ասաց Արամ Սարգսյանը, հավելելվ, որ դաշինքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունն այժմ արդյունավետ է։

Նմանատիպ նյութեր