211652_close_icon
views-count8536 դիտում article-date 14:23 12-06-2018

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակները. Արմեն Ռուստամյան. Tert.am

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Դաշնակցության» քվոտայով պաշտոն ստանձնած Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև ծավալված վեճին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/06/12/Armen-Rustamyan/2711091]tert.am[/url]-ը։ Ռուստամյանը նշեց, որ նախարարը ներկայացրել է ՀՅԴ մոտեցումը, որը հայտնի է եղել բոլորին: «Սա կապված է ոչ միայն կոնկրետ իշխանության նկատմամբ ունեցած վստահության կամ անվստահության հետ, այլ մեր դիրքորոշման: Մենք ընկերվարական կուսակցություն ենք և մերժում ենք կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Մենք կողմ ենք սերունդների համերաշխության սկզբունքին, մենք կարծում ենք, որ գոյություն ունի սեփականության իրավունք, և սեփականությունը տնօրինողը սեփականատերն է, և երրորդ պատճառը, թե ինչու ենք մենք դեմ կուտակային պարտադիր համակարգին, այն է, որ մենք չենք կարծում, որ ժողովրդի սոցիալական վիճակն այնքան լավ է, որ կան հավելյալ միջոցներ, որոնք կտրամադրվեն իր ապագայի համար»,- նշեց Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանում կա հսկայական աղքատության մակարդակ, և մարդուն պարտադրել, որ ապագայի մասին է պետք մտածել՝ թողնելով այսօրվա խնդիրները, իրենց համար ընդունելի չէ: «Կառավարությունը միանձնյա որոշումներով չէ, որ պետք է առաջ գնա: Եթե կա տարակարծություն, ոչ մեկը չի կարող ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում: Սա մեզ հին ժամանակներն է հիշեցնում: Մենք երբեք կողմ չենք եղել պարտադրանքով միաձայնության»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը: Նա ասաց, որ իրենք իրենց սկզբունքների պաշտպանն են և եթե մտնում են որևէ կոալիցիայի կամ դաշինքի մեջ, ապա հավատարիմ են մնում սկզբունքներին: «Պարտադիր բաղադրիչը չի վերանում: 1 տոկոս կլինի, թե 10, մնում է: Մենք խնդիր ունենք՝ այս պարտադրանքի հանգամանքի հետ կապված, այն պետք է վերացնել: Եթե շեշտը դնում ենք նրա վրա, որ մենք ունենք վստահություն վայելող կառավարություն, ուրեմն պարտադրանքի խնդիր չկա, եթե մարդիկ վստահում են, ապա կամավոր կմասնակցեն համակարգին: Մենք դեպի կամավորություն պետք է տեղափոխենք մեր գործընթացները: Կա խնդիր՝ ստեղծված իրավիճակը բարեփոխելու»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը: Ամբողջությամբ՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/12/Armen-Rustamyan/2711091]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր