211652_close_icon
views-count4191 դիտում article-date 12:26 12-06-2018

Արայիկ Հարությունյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականության» միասնական քննության ընթացքին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հունիսի 12-ին, այցելեց Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` հետևելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին: Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց, որ քննական պրոցեսը նորմալ է ընթանում: ԳԹԿ-ից նախարարին հայտնել են, որ դեռևս որևէ բողոք չի ներկայացվել: «Այս պահին խնդիրներ չեմ տեսնում: ԳԹԿ-ն մինչև քննությունները համապատասխան միջոցներ ձեռնարկել, հուսով եմ, որ առանց որևէ խնդրի քննությունները կավարտվեն: Միայն երկու բողոք սոցիալական ցանցերում եմ տեսել՝ հսկողության ուժեղացնելու հետ կապված, բայց պահանջել եմ կոնկրետ փաստեր ներկայացնել: Հսկողության ուժեղացման հետ կապված քայլեր արդեն ձեռնարկվել են, համապատասխան հանձնարարականներ եղել են, նաև իրավապահ մարմիններն ու համապատասխան ծառայություններն էլ ուժեղացված վերահսկում են իրավիճակը»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր