211652_close_icon
views-count2666 դիտում article-date 13:19 12-06-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 11-ին, ժամը 19.35-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 11-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկել 71-ամյա կնոջ, այնուհետև «Մերսեդես»-ը բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 11-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 11-ին, ժամը 9.30-ին, Երեւանի Կասյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 10-ին, ժամը 18.30-ին, 22-ամյա մի երիտասարդ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Երեւանի Ուլնեցու փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել եւ դիպել իրեն, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 11-ին, ժամը 6.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել է ճանփեզրի քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին իրար են բախվել «Կիա Սորենտո» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենեաներ. «ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Շեւրոլետ Էքսպրեսս» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ճանապարհային նշանի սյանը. 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2101»-ի վարորդը եւ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր