211652_close_icon
views-count1559 դիտում article-date 17:18 12-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 6, կաշառակերության 3, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերք առգրավելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր