211652_close_icon
views-count5096 դիտում article-date 10:06 12-06-2018

Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի ընտ­րություններին․ Մադրիդյան ծուղակը չկա․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվակա­նի Արցախի նախագահի ընտ­րությանը: Այդպիսով Բակո Սա­հակյանը որոշակի գիծ է քա­շում ոչ միայն արցախյան վեր­ջին օրերի հայտնի զարգա­ցումների գործընթացում, այլ, ըստ էության, նաև տալիս է նոր գործընթացի մեկնարկ՝ նախագահական ընտրությունների դե ֆակտո նախընտրական գոր­ծընթացի: Միևնույն ժամա­նակ, սրանով նաև յուրօրինակ ամբողջացում է ստանում հայաստանյան թավշյա հեղափո­խությունը, որը կարծես թե գերթավշյա ընթացքով հասավ և արտահայտվեց Արցախում՝ բե­րելով հետաքրքիր վերափո­խումների: Հատկանշական է, որ Բակո Սահակյանի հայտարարությու­նը հնչում է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի շեմին, որոնք, փաստորեն, ծանոթանալու են Հայաստանի նոր ռազմաքա­ղաքական ղեկավարությանը: Միաժամանակ, տեղի է ունե­նալու Նիկոլ Փաշինյանի երկ­րորդ հանդիպումը Պուտինին, որից առաջ Փաշինյանը հայ­տարարել է հայ-ռուսական հա­րաբերության նոր շրջափուլի մասին՝ ընդունելով Հայաստանում ՌԴ նոր դեսպանին: Ըստ էության՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները փաստացի իրականացնում են ուշագրավ տրանսֆորմացիոն գործընթաց՝ կա´մ համաձայ­նեցված, կա´մ պարզապես հանգամանքների բերումով, և դա մի գործընթաց է, որը կա­րող է նշանակել կամ պարունակել ոչ միայն անցում մի իշխանությունից մյուսը, կամ իշխանության մեկից մյուսին ան­ցում, այլ նաև անցում արցախյան կարգավորման մի ռազ­մավարությունից մեկ այլ, նոր և անվտանգության ներկայիս հրամայականներին ավելի հա­մարժեք ռազմավարության, որում չկա Մադրիդյան սկզբունքների ծուղակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր