211652_close_icon
views-count4180 դիտում article-date 22:50 11-06-2018

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելը «հրամայական» է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն: Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն դատապարտելի է, այլև վտանգավոր: Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես նաև երեխաների համար: Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է, պահված նռնակը մի օր պայթելու է, և հնարավոր է՝ երեխայի ձեռքերում․ ողբերգությունից հետո արդեն ուշ կլինի մեղավոր ու անմեղ փնտրելը, մեղքը քավելու բոլոր փորձերն էլ` անիմաստ: Ողբերգության այդպիսի օրինակները, ցավոք, քիչ չեն, և անօրինական զենք պահելու ոմանց համառությունը մեծացնում է դրանց կրկնության հավանականությունը: Սիրելի հայրենակիցնե´ր, ոստիկանությունը բազմիցս խնդրանքով ու հորդորով դիմել է ձեզ ու նորից է դիմում. հրաժարվե´ք այդ մահաբեր գայթակղությունից և իրավապահ մարմիններին կամավոր հանձնեք անօրինական զենք-զինամթերքը: Հիշե´ք. անօրինական զենքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, ապահովագրում են հարազատներին ու երեխաներին հնարավոր ողբերգությունից, իսկ իրենց` մշտապես տագնապի մեջ ապրելու հեռանկարից: Միայն ոստիկանության ու հասարակության հստակ փոխըմբռնման ու գործընկերության միջոցով է հնարավոր հասնել անօրինական զենք-զինամթերքի շրջանառության բացառմանն ու բոլորի և յուրաքանչյուրի ապահովության հաստատմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր