211652_close_icon
views-count12934 դիտում article-date 19:37 11-06-2018

«Սիլ» կոնցեռնը մշակութային կառույց չէ

«Սիլ» կոնցեռնը մշակութային կառույց չէ, այն ֆինանսատնտեսական միավոր է, կարող է, զբաղվում է եւ պատրաստվում է նաեւ առաջիկայում զբաղվել ցանկացած բիզնեսով, առավել ևս հիմա՝ ազատ եւ անկախ Հայաստանում, որտեղ այլեւս տեղ չունեն մենաշնորհները: Օրենքի սահմաններում «Սիլ» կոնցեռնը պարտավոր է և պատրաստ է նոր Հայաստանում ցանկացած բիզնեսում և՛ ֆինանսավորել, և՛ մասնակցություն ունենալ, և՛ կառուցել, և՛ արտահանել, և՛ ներմուծել, և՛ ներդրումներ կատարել, հաշվի առնելով, որ նախկինում այդ ամենը եղել է քվոտաներով և արգելված։ Այս պահի դրությամբ, «Սիլ» կոնցեռնը «Հայէկոնոմբանկի» միջոցով ֆինանսավորում և սպասարկում է 200 հազար ֆիզիկական անձանց եւ 40 հազար իրավաբանական անձանց ու կառույցների: «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունն իր հերթին ապահովում է 119 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց ապահովագրական պայմանագրերը: «Սիլ» կոնցեռնը կոչ է անում աշխարհասփյուռ հայերին գալ հայրենիք, ներդրումներ կատարել, ներմուծել եւ արտահանել, կառուցել եւ զարգացնել մեր տնտեսությունը: [b]«Սիլ» կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյան[/b]

Նմանատիպ նյութեր