211652_close_icon
views-count5630 դիտում article-date 18:51 11-06-2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այցելել է Մասիսի գեղարվեստի դպրոց, որտեղ կազմակերպվել էր նույն դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այցելել է Մասիսի գեղարվեստի դպրոց, որտեղ կազմակերպվել էր նույն դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես: Շրջելով դպրոցի տարածքով և ծանոթանալով մասիսցի պատանիների ստեղծագործություններին, որոնց մի մասն արդեն իսկ արժանացած են մասնանագետների բարձր գնահատականներին, քաղաքապետը վստահություն է հայտնել, որ մշակույթի հանդեպ աճող ուշադրությունը հանգեցնելու է նրան, որ ոչ հեռու ապագայում Մասիսը Հայաստանի մշակույթային կյանքում կմեծացնի իր ազդեցությունը: Քաղաքապետը հավելել է նաև, որ պատրաստ է համայնքի հնարավորությունների շրջանակներում շարունակել ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն մշակույթի այլ ճյուղերի զարգացմանը ևս: Այցի ընթացքում Դ. Համբարձումյանը զրուցել է դպրոցի սաների և աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, ինչպես նաև պատասխանել է հնչաց հարցերին: Այցն ամփոփվել է համայնքապետարանում անցկացված խորհրդակցությամբ, որտեղ քննարկվել են շրջայցի ժամանակ բարձրացված հարցեր և մատնանշվել դրանց լուծման հնարավոր ճանապարհները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր