211652_close_icon
views-count70736 դիտում article-date 17:53 11-06-2018

ՀՀ վարչապետի կնոջ առաջարկը. Դատարկ բնակարանները տրամադրել կարիքավոր ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինիյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, առաջարկել է հյուրընկալել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին։ «Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ ու պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից: Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել [email protected] հասցեին»,- գրել է Ա. Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր