211652_close_icon
views-count6767 դիտում article-date 17:46 11-06-2018

Ահեղ ժապավենը. Մաս 6. hayreniq.am

Իսկ այդ պահին սև սենյակում լսվեց ազդանշանի ձայնը:Ինչ-որ տեղ ուր-որ է նոր բարություն պիտի կատարվեր: Գոդին մոտեցավ գեղեցիկ սև աչքերով, երկար սև մազերով 17 ամյա Լատուկա-Լալին: Նրա շուրթերը ներկված էին վառ կարմիր գույնով, իսկ ձեռքին կախարդական վրձին կար: -Այսօր ես քեզ հետ եմ, Գոդ և միասին մենք կոչնչացնենք այդ Նազիկին, -ասաց նա քնքշորեն ժպտալով Գոդին: Գոդը փախցրեց հայացքն ու նստեց չարագնացը: Լալին ևս նստեց և նրանք ճանապարհ ընկան: Իսկ ազդանշանի պատճառն այն էր, որ իր տիրոջ ձեռքից պատահաբար վայր ընկած ու փողոցի շներից վախեցած փոքրիկ շնիկը կորել էր մեծ քաղաքում և նրան գտնելու , իր տիրոջը վերադարձնելու փորձ էր արվում: Նազիկն իր համար հանգիստ նստած էր սենյակում, երբ հանկարծ նրան մի սուր գլխացավ բռնեց: Նազիկը հասկացավ , որ ինչ-որ մեկն իր օգնության կարիքն ունի և շտապեց այնտեղ, ուր թելադրեց սիրտը: Գոդը և Լատուկա-Լալին տեղ հասան, իսկ Նազիկը դեռ այնտեղ չէր: Նրանք սկսեցին իրենց չարագործությունները:Գոդը ուշի-ուշով հետևում էր տիրոջը, իսկ Լալին՝ շնիկին : Տեսնելով , որ տերը մոտենում է շան գտնվելու վայրին , միանգամից նրանց միջև կախարդանքով պատ են բարձրացնում, որը ժամանակ անց անհետանում է: Տերը տեսնում է շնիկին և վազում է նրա մոտ, բայց Գոդը փչում է ճանապարհով սլացող ավտոմեքենայի վրա և այն կորցնելով ղեկավարումը՝ հարվածում է մեկ այլ մեքենայի: Մի պահ աղմուկ ու աղաղակ է բարձրանում: Ազդանշաններ, հարայրհրոցներ, վիրավոր մարդանց աղաղակներ: Շունիկը վախեցած փախչում է: Հանկարծ փոթորիկ է բարձրանում և այդ փոթորկի միջից դուրս է գալիս Նազիկը: Նա տեսնում է Գոդին և նրա կողքին կանգնած Լալիին / ի դեպ այդ աղջիկը սիրահարված է Գոդին , բայց դա ոչ ոք չգիտի, բացի մեզանից/: Լալիի ու Նազիկի հայացքները հանդիպում են: Լալին խոժոռում է հայացքը: Գոդը տեսնում է Նազիկին ու ակամայից ժպտում է նրան: Այդ պահին երիտասարդ ոստիկանն , ով նկատել էր վախեցած շնիկին , գրկում է նրան ու շոյելով, հանգստացնելով տանում դեպի նրա տերը: -Գո՜դ, այստեղ նայի՜ր,-ճչում է Լալին՝ մատնացույց անելով ոստիկանին: Լալին նետվում է դեպի ոստիկանն ու իր ձեռքի վրձինով ծով նկարում նրա դիմաց: Ոստիկանը սկսում է խորտակվել, սակայն ձեռքից բաց չի թողնում շնիկին: Նազիկը արձակում է իր մազերը, և դրանք երկարում, հասնում են խեղդվող ոստկանին: Ոստիկանը բռնում է Նազիկի՝ փրկարար օղակ դարձած վարսերից, իսկ շունը փաթաթվում է Նազիկի ժապավենին ու դուրս թռչում ջրից: Ոստիկանը փրկված է, սակայն շունը կրկին անհետացել է: Հրապարակի ժամացույցը սկսում է բարձր զարկել...ավարտին են հասնում ճակատագրական 15 րոպեները, որոնց ընթացքում Նազիկը պետք է շնիկին վերադարձնի տիրոջը, իրականացնի բարության հաղթանակը, թե չէ կհաղթի չարը: Շունիկը վախեցած փախչում է: Տերը մեքենաների արանքներով վազում է դեպի նրան: Գոդը օդ է նետում իր գոտին, այն փաթաթվում է տիրոջ ոտքերին, շունիկի տերը ընկնում է գետնին: Նազիկը շտապում է նրան օգնելու, սակայն Լալին իր վրձինով Նազիկի ոտքերի տակ փոսեր է նկարում, Նազիկը ընկնում է այդ փոսերի մեջ: Ժամացույցն ավելի ու ավելի բարձր է զարկում, րոպեները սպառվում են, պետք է արագացնել: Նազիկը նետում է իր ժապավենը , այն գետնին է տապալում Լալիին, ապա նետվում է դեպի Գոդը: Գոդը մատից հանում է իր մատանին նետում է և օղակում Նազիկին: Նազիկը սառը օդ է փչում, մատանու օղակը ճաք է տալիս : Աղջիկը ազատված է, հասնում է Գոդին, նրան տապալում է գետնին: Գոդը ընկած է գետնին, Նազիկը բարձրացնում է բռունցքն ու Գոդի ճակատին նկատում փոքրիկ սրտիկ-նշան: -Սա՞ է քո ուժը, ես հիմա կզարկեմ և դու կզրկվես քո ուժից, -ասում է Նազիկը։ -Ու այդ ժամանակ ես կմեռնեմ,-հուզված նրան է նայում Գոդը: Նրանց հայացքները հանդիպում են իրար և Ահեղ ժապավենը, մեր սուպեր Նազիկը հասկանում է, որ ինչ- որ մի բան խանգարում է իրեն ոչնչացնել Գոդին. Այդ սև ու գեղեցիկ աչքերը, այդ ժպիտը... Գոդը բռնում է նրա մազերից: -Ես հիմա կկտրեմ մազերդ և դու այլևս ուժ չես ունենա... բայց չեմ կարող... չգիտեմ ինչու: Նրանք լուռ, հուզված նայում են իրար: Լալիին կապկպած ժապավենը թուլանում է: Լալին սկսկում է ազատվել այդ կապանքներից, թեթև բաձրանում է գետնից ու մնում քարացած՝ նկատելով Գոդի ու Նազիկի՝ իրար ուղղված, սիրահարված հայացքները: -Ի՞նչ , ի՞նչ է սա,- գոռաց Լատիկա-Լալին։ Այդ նույն պահին լսվեց ժամացույցի վերջին զարկը : Հանկարծ Նազիկը դարձավ թափանցիկ ու սկսեց անէանալ , Գոդը ձեռքը մեկնեց, որ բռնի նրան, սակայն Նազիկը անհետացավ: .... Չարը հաղթեց, սակայն ծնվեց Սերը: Կհաղթի՞ այն արդյոք, թե՞ կմեռնի և արդյո՞ք կարող են իրար հետ լինել չարն ու բարին, կիմանանք հետևելով մեր հերոսների կյանքին... ...Նազիկը հայտնվեց տանն ու քարացավ ՝ տեսնելով տատիկի սարսափազդու հայացքը: -Տա՞տ -Նստիր, մենք խոսելու կարևոր բան ունենք,-ասաց տատն ու նյարդայնացած նայեց Նազիկին: /շարունակելի/ Աղբյուրը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4659.html]hayreniq.am[/url]

Նմանատիպ նյութեր