211652_close_icon
views-count3235 դիտում article-date 20:48 11-06-2018

Պաշտպանի աջակցությամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ժառանգությամբ իրեն փոխանցված հողամասերի սեփականության իրավունքի գրանցմանն աջակցելու հարցում։ Դիմումատուն տեղեկացրել է, որ իր ներկայացրած փաստաթղթերով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կայացրել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշում։ Պաշտպանի աշխատակազմում քննարկման շրջանակում պարզվել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ քաղաքացին չի ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Պաշտպանի ներկայացուցիչը քաղաքացուն ներկայացրել է ՀՀ գործող օրենսդրության պահանջները, անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կարևորությունը, ինչի արդյուքնում քաղաքացին ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը և գրանցել հողամասերի սեփականության իրավունքը։

Նմանատիպ նյութեր