211652_close_icon
views-count33444 դիտում article-date 17:00 11-06-2018

Ավտովթար Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը 06-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արամավիրի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Էջմաիծին-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 30-ամյա Զոհրաբ Գրիգորյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 OF 634 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զ. Գրիգորրյանին տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր