211652_close_icon
views-count81609 դիտում article-date 16:47 11-06-2018

Իմ հրաժարականի պահանջը կարող է դրվել միայն ժողովրդի կողմից. Կարեն Գրիգորյան.tert.am

Էջմիածնում արդեն երկու օր է՝ իրականացվում է ավտոերթ-իրազեկում, այս պահին ավտոերթ է իրականացվում նաև Զվարթնոց համայնքում: Ավտոերթը կազմակերպվել է «Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի կողմից, որը նախատեսում է նաև Էջմիածնում հունիսի 14-ին հանրահավաք իրականացնել «Էջմիածինը Գրիգորյաններից ազատագրելու»՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով: [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ իր հրաժարականի պահանջ կարող է դրվել ժողովրդի կողմից, ոչ թե հրահրողների: «Թող իրենք իրենց անելիքն ու ասելիքը կազմակերպեն, շինծու մեղադրանքների փաթեթի պատասխանը կտամ։ Երթի համար չեն դիմել, իրենք թող որոշեն՝ գործողությունների որ մասն են ուզում օրինական անել, որ մասը՝ անօրինական։ Ես չեմ գնահատական տվողը, միայն ասեմ, որ քաղաքապետարան չեն դիմել երթի համար, դիմել են հունիսի 14-ին հավաք-համերգ իրականացնելու համար, քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն»,-շեշտեց նա: Անդրադառնալով հարցին, որ «Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արտակ Սերգոյանն իրեն մեղադրում է թալանի մեջ՝ Կարեն Գրիգորյանն ասաց. «Երկու օր առաջ հարցազրույցի ընթացքում դեբատի հրավիրեցի հրահրող կազմակերպչին (Արթուր Ասատրյանին). ես վստահ էի, որ չի գա և չեկավ: Թող վերջնական կողմնորոշված իրենց գործողություններն անեն, ամբողջական պատասխանն էլ կստանան»,-եզրափակեց Կարեն Գրիգորյանը՝ հորդորելով սպասել զարգացումների ընթացքին: Կարեն Գրիգորյանն ասաց, որ սադրանքներին չի տրվելու, և իր աշխատանքին պիտի գնահատական տա Էջմիածնի ժողովուրդը: http://www.tert.am/am/news/2018/06/11/karen-grigoryan/2709996

Նմանատիպ նյութեր