211652_close_icon
views-count67121 դիտում article-date 14:07 11-06-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 54-ամյա վրացի վարորդը բառնատարով բախվել է կայանված Զիլին. վերջինը կողաշրջվելով հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապրհի 24-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Զուրաբ Լոչոշվիլին իր վարած DAF մակնիշի KMB 888 համարանիշի բեռնատարով բախվել է ճանապարհի թուլյատրելի հատվածում կայանված 57-ամյա Խաչիկ Առաքելյանին պատկանող Զիլ մակնիշի 46 MR 444 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Զիլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Զիլը բարձված է եղել գազարով և այն պետք է տեղափոխվեր ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարան, իսկ DAF-ն էլ բարձված է եղել ավտոմեքենաներով ու հիմա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր սպասում են որպեսզի ժամանեն Մաքսային ծառայության աշխատակիցները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր