211652_close_icon
views-count3892 դիտում article-date 10:39 11-06-2018

Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում մասնակցում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջը: Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, իրադրությունը ՀԱՊԿ տարածաշրջանում և այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր