211652_close_icon
views-count43709 դիտում article-date 23:22 10-06-2018

ՌԴ նախագահի մամլո խոսնակ. Նիկոլ Փաշինյանին սպասում ենք ֆուտբոլի ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստան կայցելի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո: Սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», ասել է Պեսկովը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Այցը կազմակերպված է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնության շրջանակներում:

Նմանատիպ նյութեր