211652_close_icon
views-count17578 դիտում article-date 23:34 10-06-2018

Հունգարիայի ռազմական ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել ուկրաինական օդանավի պատճառով

Ոչ մեծ ուկրաինական ինքնաթիռի պատճառով Հունգարիայի ռազմական ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել: Միջադեպը տեղի է ունեցել Լուժանկա-Բերեգշուրան սահմանային անցակետի շրջանում: Հունգարական սահմանապահները տագնապ են հայտարարել և տեղի ունեցածի մասին հայտնել ՆԱՏՕ-ի անվտանգության մարմիններին: Հունգարական ռազմաօդային ուժերը մարտական պատրաստվածության են անցել. օդ են բարձրացել չորրորդ սերնդի Saab JAS 39 Gripen կործանիչները: Սահմանախախտ ինքնաթիռը մի քանի պտույտ կատարելուց հետո լքել է հունգարական օդային տարածքը: Զինվորականների տվյալներով, դա կարող էր մաքսանենգ ինքնաթիռ լինել, որը Կարպատներից Եվրամիություն էր տեղափոխում ներգաղթյալների կամ արգելված բեռ: Նշենք, որ Ուկրաինայի և Հուգարիայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Ուկրաինայում ընդուվեց կրթության մասին նոր օրենքը, որ սահմանափակում է այլ լեզուներով երկրում կրթություն ստանալու հնարավորությունը: Բուդապեշտը դա համարում է ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտում՝ նկատի ունենալով Ուկրաինայում հունգարական հոծ համայնքը:

Նմանատիպ նյութեր