211652_close_icon
views-count48735 դիտում article-date 19:53 10-06-2018

Վրացական Մարնեուլիում հավաբուծարանի՝ աղբանոց նետած ձվերից ճուտեր են դուրս եկել և հեղեղել քաղաքի կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի ադրբեջանաբնակ Մարնեուլի քաղաքի հավաբուծարանը հարյուրավոր ձվեր աղբանոց է նետել, որոնցից ճտեր են դուրս եկել: Ձեռնարկությունում ենթադրել են, որ ձվերն արդեն փչացել են, դրա համար են աղբանոց նետել, սակայն աղբանոցի պայմանները թույլ են տվել սաղմերին զարգանալ և ձվերից դուրս գալ: Հարյուրավոր ճուտիկներ կարողացել են ծայրամասից մինչև քաղաքի կենտրոն հասնել, որից հետո տեղի բնակիչները սկսել են հավաքել նրանց և տուն տանել: «Որքան ինձ հայտնի է, թռնաբուծարանում մտածել են, որ ձվերը փչացած են եղել և դրանք շպրտել են աղբանոց, իսկ այնտեղ այնպիսի պայմաններ են եղել, ասես՝ թխսկան հավեր են ձվերի վրա նստած եղել: Արդյունքում, ճուտերը լցրել են քաղաքի կենտրոնը: Շատ անսովոր դեպք է», ասել է Մարնեուլիի քաղաքապետ Թիմուր Աբազովը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր