211652_close_icon
views-count46213 դիտում article-date 13:41 10-06-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. վարորդներին առաջինը օգնության են հասել ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի Քանաքեռավանի ոլորաններում բախվել են Nissan Tiidа մակնիշի 34 ZF 790 համարանիշի և Volkswagen Jetta մակնիշի 34 QM 029 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «Աղետների բժշկության կենտրոնի» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայր կժամաներ Եղվարդի շտապօգնության բժիշկների խումբը, վիրավորներից մեկին տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, որից հետո արդեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկներին վթարի մեջ հայտնվածները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։ Բախման հետևանքով ճանապարհը գրեթե երկկողմանի փակվել է, Volkswagen-ի առջևի անվահեծանն էլ կոտրվել է։ Դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր