211652_close_icon
views-count11500 դիտում article-date 14:50 10-06-2018

Ուժեղացված հսկողություն՝ Սինգապուրում. փակ են այն հյուրանոցի ճանապարհները, որտեղ հանդիպելու են Թրամփն ու Կիմ Չեն Ընը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պահակազորը փակել է Սենտոսա կղզու Capella հյուրանոց տանող ճանապարհը, որտեղ հունիսի 12-ին տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ Սենտոսան բաժանող նեղուցում պարեկություն է իրականացնում ոստիկանական մոտորանավակը , իսկ կղզու երկնքում ուղղաթիռ է թռչում։ Միառելսի կայանի մուտքի մոտ առկա է նախազգուշացում այն մասին, որ հունիսի 10-14-ը կղզին հայտարարվել է «հատուկ միջոցառման գոտի»։ «Իրավախախտները կարող են ձերբակալվել ու դատարանի որոշմամբ տուգանվել 20 հազար սինգապուրյան դոլարի չափով կամ 12 ամսվա ազատազրկման դատապարտվել և այլն»,-նշված է նախազգուշացնող աղյուսակում։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=E2KiAEat4Uw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր