211652_close_icon
views-count27025 դիտում article-date 12:20 10-06-2018

Կիմ Չեն Ընին տեղափոխող Air China-ի օդանավը թռիչքի ընթացքում փոխել է ուղղությունը. ԶԼՄ-ներ

Չինական Air China ավիաընկերության օդանավը, որում, ամենայն հավանականությամբ, գտնվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը, փոխել է ուղղությունը և չվերթի համարը Սինգապուր թռչելու ճանապարհին։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։ Boeing-747-ը օդ է բարձրացել «CA122» համարով դեպի Պեկին, սակայն այնտեղ հասնելուց քիչ առաջ փոխել է ուղղությունը և համարը «CA61»-ով մինչև Սինգապուր։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին նախատեսված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը։

Նմանատիպ նյութեր