211652_close_icon
views-count63055 դիտում article-date 10:53 10-06-2018

Չկայացած, խնդրահարույց և արդեն իսկ կարգալույծ հոգևորականների հեղափոխությունը

Հայոց պատմությունը թևակոխում է մի նոր փուլ, որն իր ուրույն տեղը պիտի գտնի տարեգրության մեջ: Ո՞վ կպատկերացներ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու չստացված, չկայացած, խնդրահարույց, և արդեն իսկ կարգալույծ եղած հոգևարականներն ու նախկին հոգևորականները, գրգռվելով Նիկոլ Փաշինյանի ոչ բռնի Թավշյա հեղափոխության հաղթանակից, փորձելու են նույնպիսի հեղափոխություն անել և Կաթողիկոսին փոխելո՝ վերականգնել իրենց կարգավիճակը: Այս ամենը կարելի է համեմատել կարգազանց վարորդների տուգանքների հետ, որոնք Թավշյա հեղափոխությունից հետո ներվեցին: Իրենց թերացումների և սխալների պատճառով, կարգալուծության, փիլոնազուրկման և այլ միջոցներով, Հայ Առաքելական եկեղեցու սրբազան առաքելության ընթացքից հեռացված այս անձինք, փաստորեն կարծում են, որ իրենց ոլորտը, տաքսիտների և վարորդների ոլորտի նման մի բան է և կարելի է իշխանափոխության հասնելու միջոցով, ազատվել այդ «տուգանքներից» և շարունակել գործունեությունն առաջվա պես, որ կարծես թե ոչինչ չի եղել և նրանք սխալներ չեն գործել: Ցանկացած անձ, եթե ուսումնասիրի, կտեսնի, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» և «Մերժիր Սերժի Գարեգինին» նախաձեռնությունների հետևում, չկա՜ 1 հոգևորական, որը կարգալույծ արված, վարկաբեկված չէ, կամ էլ չի գտնվում Մայր աթոռի հետ անձնական բնույթի ինչ-որ խնդիրների մեջ: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը՝ նույն ակտիվիստ Կարեն Պետրոսյանը, որի անունը շոշափվում է Շիրակի մարզում, որպես ղեկավար պաշտոնների հավակնող քաղաքական ակտիվիստ անձ, իր ելույթներում և հարցազրույցներում նշում է, որ իրականում իր թիկունքում կանգնած են շատ հեղինակավոր և բարձրաստիճան հոգևորականներ, որոնք պարզապես վախենում են երևալուց: Կ. Պետրոսյանի նշած այդ բարձրաստիճան և հեղինակավոր հոգևորականներից գոնե 1 հոգի անգամ, այս օրերի ընթացքում, այս միջոցառումներին չմասնակցեց և չերևաց հավաքված անձանց մեջ: Հարց է ծագում, եթե հեղինակավոր և բարձրաստիճան հոգևորականները այդքան շատ են (10-ից ավելին), ինչո՞ւ նրանցից գոնե մեկը իր հեղինակավոր խոսքը չի ասում, որպեսզի ոտքի հանի իր հոտին և հրապարակները լցնի հազարավոր ցուցարարներով, մի բան, որը հարգված հոգևորականները կարող են, ինչո՞ւ նրանցից գոնե մեկը չի երևում այդ միջոցառումների վայրերում: Ժամանակի ընթացքում պարզ է դառնում մի բան, որ Կ. Պետրոսյանը պարզապես ստախոս է և մնա հոգևորական՝ նրա կողքին չկա, անգամ կես հոգի: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ղեկավարներից տեր Կորյուն Աբեղա Առաքելյանն էլ, այս օրերին, իր «կողմից» է բացահայտել իրենց կազմակերպության «դեմքը»՝ զրպարտելով երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանին և անարգելով նրան, այդքանով չբավարարվելով, անարգեց ու զրպարտեց նաև մեծ հարգանք վայելող բարձրաստիճական հոգևորականին՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին: Կան այս ամենը վկայող, բազմաթիվ տեսանյութեր: Հարց է առաջանում կրկին՝ ո՞ւր են այդ բարձրաստիճան և հեղինակավոր հոգևորականները, թե՞ դուք նրանց էլ եք իրականում դեմ: Եվ ո՞ւմ եք կողմ ընդհանրապես: Ըստ երևույթի, փաստն արձանագրելով, տեսնում ենք միայն մի բան՝ չկայացած, խնդրահարույց և արդեն իսկ կարգալույծ հոգևորականների բողոքի ակցիան, իրենց անձնական շահի համար, անդեմ և անառաջնորդ, և, այր մի, Կարեն Պետրոսյան անունով, ով հավակնում է այս խժդժություններից հետո ստանձնել մի լավ պաշտոն: Այս ամենը փաստերով արձանագրված են տարբեր լրատվամիջցների նյութերում: Ցավոք, ոմանք այս ամենը չեն հասկանում և ընկնում են որոգայթը: [b]Հայկ Կիսեբլյան [/b]

Նմանատիպ նյութեր