211652_close_icon
views-count6375 դիտում article-date 11:14 10-06-2018

Պուտինը մտահոգված է Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր բացասական հետևանքներով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու առնչությամբ՝ նշելով, որ դա բացասական հետևանքներ կունենա և աշխարհում իրավիճակի ապակայունացում կլինի, հաղորդում է Ria Novost-ն։ «Անշուշտ, մեր երկրներին չի կարող չանհանգստացնել այն, թե ինչ է կատարվում ներկա պահին իրանական միջուկային գործարքի շուրջ։ Նրանից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է ապակայունացնել իրավիճակը աշխարհում»,-ասել է ՌԴ նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Հավելել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ի շահ համաձայնագրի կետերի իրագործման և կշարունակի իր կողմից ստանձնված պարտավորությունների իրագործումը։

Նմանատիպ նյութեր