211652_close_icon
views-count96207 դիտում article-date 21:00 09-06-2018

Նիկոլ Փաշինյանն անսպասելի հանդիպում է ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս [url=http://armtimes.com/hy/article/5720]հոդվածը[/url] գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։ Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ»։ Նշենք, որ Շիրին Էբադին իրանցի իրավաբան է, նախկին դատավոր եւ մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ: 2003թ. հոկտեմբերի 10-ին Էբադին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց, երեխաների եւ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իր նշանակալի ջանքերի համար: Նա առաջին իրանցին էր, ով արժանացել է այդ մրցանակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր